ՊԵԿ հաշվեկշռում առկա 45 մեքենա կկրճատվի․6-ը կնվիրաբերվի Արցախին - RadioVan.fm

Онлайн

ՊԵԿ հաշվեկշռում առկա 45 մեքենա կկրճատվի․6-ը կնվիրաբերվի Արցախին

2019-02-15 16:49 , Политика, 1015

ՊԵԿ հաշվեկշռում առկա 45 մեքենա կկրճատվի․6-ը կնվիրաբերվի Արցախին

Ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելու և Պետական եկամուտների կոմիտեին պետական բյուջեից հատկացվող գումարների ծախսման ուղղություններն օպտիմալացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է կրճատել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների թիվը:

Դրանց քանակը կկրճատվի 45 միավորով, որից՝

1) 28 միավորը նախատեսվում է հետ վերցնել և ամրացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին,

2) 5 միավորը նախատեսվում է հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին,

3) 6 միավորը նախատեսվում է հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

4) ևս 6-ն էլ նախատեսվում է նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հանձնելու պայմանով:

Лента

Рекомендуем посмотреть