Նախարարությունների օպտիմալացման արդյունքում աշխատանքը կորցրածներին կառավարությունը աչքաթող չի անի - RadioVan.fm

Онлайн

Նախարարությունների օպտիմալացման արդյունքում աշխատանքը կորցրածներին կառավարությունը աչքաթող չի անի

2019-02-15 16:51 , Политика, 1096

Նախարարությունների օպտիմալացման արդյունքում աշխատանքը կորցրածներին կառավարությունը աչքաթող չի անի

Թե որքան պետաշխատող կկճատվի կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ պարզ կլինի առաջիկայում․ այսօրլրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը զբաղվում է օպտիմալացվող նախարարությունների ուսումնասիրությամբ:

Աղաջանյանը շեշտել է, որ կառավարության աշխատանքների օպտիմալացումն առաջին հերթին գործընթացների արագացման ու արդյունավետության բարձրացման նպատակ ունի:

«Բայց որպեսզի գնահատականը հստակ լինի, փոխվարչապետի գրասենյակն այս օրերին զբաղվում է վերակառուցման գործընթացում ներգրավված բոլոր նախարարությունների ֆունկցիոնալ ուսումնասիրության գործով: Այդ գործընթացի արդյունքում մենք կհասկանանք, թե քանի հոգի կկրճատվի,քանիսը մի տեղից այլ տեղ կտեղափոխվի»,-ասել էկառավարության աշխատակազմի ղեկավարը՝ շեշտելով, որ կարևորագույն բանն այս պահին ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, ինչի արդյունքում, ըստ նրա, պետական կառավարման համակարգը շատ ավելի արդյունավետ կաշխատի։

Էդուարդ Աղաջանյանը միաժամանակ հայտնել է, որ օպտիմալացման արդյունքում իրենց աշխատանքը կորցրած աշխատակիցների հետ կառավարությունը կապ կպահպանի, նրանց տվյալները կգույքագրվեն։

Նշենք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ օպտիմալացվելու են մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարությունները՝ ընդգրկվելով մնացյալ գերատեսչությունների կազմում, իսկ սփյուռքի նախարարությունն առհասարակ կրճատվելու է։ Ըստ էության, գործող նախարարությունների թիվը 17-ից դառնալու է 12։

Գործընթացի նպատակը՝ վստահեցնում է կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ամենևին էլ միջոցների խնայումը չէ, այլ՝ պետական կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնել է, ինչը Փաշինյանի որակմամբ՝ շատ ավելի կարևոր է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть