Սեզոնային աշխատանքներում ներգրավվելով քաղաքացին չի զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից - RadioVan.fm

Онлайн

Սեզոնային աշխատանքներում ներգրավվելով քաղաքացին չի զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից

2019-02-15 18:06 , Общество, 1168

Սեզոնային աշխատանքներում ներգրավվելով քաղաքացին չի զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից

«Գյուղատնտեսական սեզոնն է բացվում և նաև մոտենում է պտուղ-բանջարեղենի մթերման, արտահանման աշխատանքը և ժամանակավոր աշխատատեղեր են բացվում և նախորդ շրջանում մեր ունեցած շփումները հստակ բացահայտել են մի պրոբլեմ, որ ընտանեկան և սոցիալական նպաստներից զրկվելու հեռանկարը շատ մարդկանց հետ է պահում այս սեզոնային եռամսյա կամ քառամսյա, վեցամսյա աշխատանքում ներգրավելու հեռանկարից, ինչը տնտեսության մեջ պրոբլեմներ է ստեղծում»,-այդ մասին այսօր, կառավարության նիստի մեկնարկին ներկայացնելով ՀՀ քաղաքացիների կողմից ընկալված տնտեսական հեղափոխության կառավարության բանաձևը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով լուծել այդ հարցը։

«Պետք է արագ, շատ արագ, այս մասին վաղուցվանից ենք խոսում, մեխանիզմը ստեղծենք, որ մարդը աշխատելու պատճառով առնվազն մի որոշակի ժամանակաշրջան պետք է սառեցնենք այդ պրոցեսը, բացի այն դեպքերից, երբ կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներ, երբ կպարզվի, որ մարդն ամիսը 500 հազար դրամ վարկ է փակում, պարզ է, որ այստեղ ուրիշ խնդիր է»,-ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ ռեալ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող մարդն աշխատելու պատճառով պետք է չզրկվի այդ համակարգից:

«Մենք ինչպես ենք անում՝ հասցեականությունն ենք փոխում, նպաստառու դարձնելով ոչ թե ծնողին, այլ երեխային և այլն»,-նկատել է Նիկոլ Փաշինյանը՝ կրկին շեշտելով, որ մինչև գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը հարցը պետք է լուծված լինի:

Лента

Рекомендуем посмотреть