Scyscanner-ը անվանել է չափազանց ռոմանտիկ գույներով ներկայացվող աշխարհի քաղաքները - RadioVan.fm

Онлайн

Scyscanner-ը անվանել է չափազանց ռոմանտիկ գույներով ներկայացվող աշխարհի քաղաքները

2019-02-16 20:29 , Мир, 1139

Scyscanner-ը անվանել է չափազանց ռոմանտիկ գույներով ներկայացվող աշխարհի քաղաքները

Չափից ավելի ռոմանտիկ գույներով ներկայացվող աշխարհի քաղաքներ են ճանաչվել Փարիզը, Սանկտ Պետերբուրգը եւ Վենետիկը: Այդ մասին հայտնել Է Scyscanner-ը: Հետազոտությունն անցկացվել Է կայքի օգտատերերի շրջանում. փորձագետները կազմել են ռոմանտիկ քաղաքների ցուցակը եւ մարդկանց խնդրել են ընտրել ամենագերագնահատվածները:

Վարկանիշի անվերապահ առաջատարն Է դարձել Ֆրանսիայի մայրաքաղաքը՝ հավաքելով ձայների 50 տոկոսը:

Երկրորդ հորիզոնականում տեղ Է զբաղեցրել Սանկտ Պետերբուրգը, երրորդում՝ իտալական Վենետիկը:

Երկու քաղաքներն Էլ հավաքել են ձայների 12-ական տոկոս: Ցուցակում նաեւ հայտնվել են Նյու Յորքը, Հռոմը, Պրագան, Բարսելոնան, Սանտորինի կղզու Իյա քաղաքը, Ստամբուլը եւ Մոսկվան:

Գրողների, բանաստեղծների, լրագրողների, երաժիշտների եւ ռեժիսորների ստեղծագործության շնորհիվ մարդկանց մեծամասնության մոտ հենց այս քաղաքներն են ասոցացվում ռոմանտիկայի, սիրահարվածության եւ արկածների հետ:

Лента

Рекомендуем посмотреть