Եզակի գտածո Թբիլիսիում․ Գլդանի բանտի մոտակայքում հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի հնագույն արտեֆակտներ - RadioVan.fm

Онлайн

Եզակի գտածո Թբիլիսիում․ Գլդանի բանտի մոտակայքում հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի հնագույն արտեֆակտներ

2019-02-18 16:48 , Культура, Шоу бизнес, 1057

Եզակի գտածո Թբիլիսիում․ Գլդանի բանտի մոտակայքում հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի հնագույն արտեֆակտներ

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունն ուսումնասիրում է նոր գտածո. Թբիլիսիի արվարձանում՝ Գլդանի բանտի մոտակայքում, հայտնաբերվել են չորս հնագույն դամբարանատեղիներ, կավամաններ եւ մետաղյա զարդեր, որոնք, ենթադրաբար, պատկանում են հելլենիստական ժամանակաշրջանին, հաղորդում է Sputnik-Georgia-ն:

Մ.թ.ա. IV դարին վերագրվող եզակի գտածոյի ուսումնասիրմամբ զբաղվում է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը, ասվում է գործակալության Facebook-յան էջում տեղադրված հայտարարության մեջ:

Առաջիկայում գործակալությունը կներկայացնի եզրակացություն, թե որ ժամանակաշրջանին են պատկանում գտածոները եւ ինչպիսի մշակութային արժեք ունեն:

Արտեֆակտները հայտնաբերվել էին, երբ վնասվել էր ջրահեռացման խողովակը: Ներքին գործերի նախարարությանը եւ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությանը գտածոյի մասին առաջինը հայտնել էր տեղի բնակիչներից մեկը: Գիշերվա ընթացքում այդտեղ արտեֆակտների անվտանգությունն ապահովում էր ոստիկանությունը:

Հելլենիզմի ժամանակաշրջանը տեւել է շուրջ երեք դար՝ մ.թ.ա. 323-30 թթ.: Այդ ընթացքում ժամանակակից Վրաստանի տարածքում Կոլխիդայի թագավորությունն էր: Սեւ ծովի արեւելյան ափին տեղակայված պետության մասին առաջին հիշատակումները վերագրվում են մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերին:

Лента

Рекомендуем посмотреть