Հայ ըմբիշները 8 մեդալ են նվաճել Ուկրաինայի միջազգային մրցաշարում - RadioVan.fm

Онлайн

Հայ ըմբիշները 8 մեդալ են նվաճել Ուկրաինայի միջազգային մրցաշարում

2019-02-18 19:43 , Спорт, 1614

Հայ ըմբիշները 8 մեդալ են նվաճել Ուկրաինայի միջազգային մրցաշարում

Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է ըմբիշ Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաև հայ ազատ ոճային ըմբիշները:

Մրցաշարին, Հայաստանից բացի, մասնակցել են նաև Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։ Ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ) և 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը։

Մեդալներ են նվաճել նաև Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գոռ Գրիգորյանը (61 կգ), Վարդգես Կարապետյանը (65 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ) և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը:

Лента

Рекомендуем посмотреть