Онлайн

Թումանյանը 21-րդ դարի քաղաքացի է. ՀՀ ԿԳ նախարարի ելույթը «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» համաժողովին

2019-02-18 20:13 , Образование, 334

Թումանյանը 21-րդ դարի քաղաքացի է. ՀՀ ԿԳ նախարարի ելույթը «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» համաժողովին

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում փետրվարի 18-ին տեղի է ունեցել «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտագործնական համաժողով` նվիրված մեծանուն գրող, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյահոբելյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը. «Երբ ստանձնեցի կառավարական հանձնաժողովի նախագահի պարտականությունները, թերթում էի միջոցառումներ իծրագիրը և հասկացա, որ ցանկացած ոք այն թերթելիս կգիտակցի, թե ինչ մեծ հայրենակից ենք ունեցել: Պատահական չէ, որ շատ գիտնականներ, հասարակական գործիչներ նրան համարում են հայ ազգի ամենահզորներից մեկը»: Նրա խոսքով՚ Թումանյանի ասելիքը ուղղված է ինչպես երեխաներին, այնպես էլ երիտասարդներին ու մեծահասակներին: ԿԳ նախարարը, շեշտելով Հովհաննես Թումանյանի հրապարակախոսական նյութերի արդիականությունը, հավելել է. «Այսօր Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինձ ցույց տվեց հին տպագրության մի տուփ, որը կոչվում էր աստղերի խաղ: Գիտեք, որ երեխաների համար Թումանյանը մի շարք խաղեր է ստեղծել, որոնք, ի պատիվ տուն-թանգարանի, վերականգնվում են: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Թումանյանն ամբողջությամբ 21-րդ դարի քաղաքացի է, որովհետև դրանք արդիական են: Հիմա մեծ պատվով մտնում ենք հոբելյանական միջոցառումների փուլ, և մենք մեկ նպատակ ունենք, որ այս տոնակատարությունները վերածվեն համազգային տոնախմբության»:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ արդեն քաղաքի ընդհանուր թումանյանական տեսքը և այլ միջոցառումները վկայում են այն մասին, որ պետությունն այս իրադարձությանը շատ մեծ կարևորություն է տալիս: Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ գիտանականներն էլ Թումանյանի վերաբերյալ իրենց ուրույն ասելիքն ունեն, և որ այս համաժողովն ու դրա արդյունքները մեծ նշանակություն կունենան հոբելյանական տարվա համար:

Մեծ գրողի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ ելույթներով են հանդես եկել ՀՀ գիտաուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել է Թումանյան գրողի գրական-հասարակական գործունեությունը պատմագիտական առումով, նրա կերպարի և ստեղծագործության արտացոլումը արվեստի բնագավառում, Թումանյանի կապը համաշխարհային գրականության հետ: Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից վերջին մեկ տարում հրատարակված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտական աշխատությունները:

Лента

Рекомендуем посмотреть