«Վեր կաց և քայլիր»․ Փաշինյանը Դսեղում հնչեցրել է Թումանյանի ուղերձը - RadioVan.fm

Онлайн

«Վեր կաց և քայլիր»․ Փաշինյանը Դսեղում հնչեցրել է Թումանյանի ուղերձը

2019-02-19 17:05 , Культура, Шоу бизнес, 1792

«Վեր կաց և քայլիր»․ Փաշինյանը Դսեղում հնչեցրել է Թումանյանի ուղերձը

«Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, նա ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց, նա հաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարավորություն, որովհետև նա ասելիք է ունեցել իր ժողովրդին, և իր ժողովրդին իր ասելիքը եղել է մեկը՝ վեր կաց և քայլիր, մի՛ ծնկիր, մի՛ խեղճացիր, մի՛ նվաստացիր, մի՛ չարացիր, մի՛ կասկածիր դու քեզ, քո ուժին, քո հայրենիքին, քո անցյալին և ապագային, վեր կաց և քայլիր»,-այդ մասին այսօր Դսեղում՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ կայացած միջոցառմանն իր ելույթում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա է Թումանյանի ուղերձը ժողովրդին, Հայաստանին, պետությանը։

«Ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ, Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես, դու մուրացիկ չես, վեր կաց և քայլիր, վեր կաց և քայլիր»,-ՀՀ քաղաքացիներին հորդորել է Փաշինյանը:

Նշենք, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ օրը 2008 թվականիցնշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։

Հոբեյանական ամբողջ տարվա ընթացքում հրատարակվելու և ընթերցասերների դատին են հանձնվելու Ամենայն հայոց բանաստեղծի կյանքին ու գործունեությանն առնչվող գրքեր:

Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:

Лента

Рекомендуем посмотреть