Մահացել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը - RadioVan.fm

Онлайн

Մահացել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

2019-02-20 12:31 , Общество, 1405

Մահացել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Միացյալ Նահանգներում վախճանվել է հայ մեծանուն բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախկին նախագահ, հայտնի հասարակական գործիչ և բարերար, Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը:

Հոր նախագահությունից հետո՝ 1989 թվականին ՀԲԸՄ նախագահ դարձած և այդ պաշտոնում 12 տարի աշխատած Լուիզ Մանուկյան-Սիմոնի ղեկավարության տարիներին կառույցը մի շարք կարևորագույն ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում, մասնավորապես, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադրումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ հայորդյաց տների և բարեգործական ճաշարանների ստեղծումը:

2000 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը և նրա եղբայր Ռիչարդ Մանուկյանը 2 միլիոն դոլար են նվիրաբերել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը:

Բարերարի մահվան բոթին արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Թվիթերյան իր էջում նա գրել է․ «Տեղեկացա Լուիզ Մանուկյան-Սիմոնի՝ լեգենդի և հայ ժողովրդի հերոսի մահվան մասին: Անչափ տխուր եմ, խորապես ափսոսում եմ։ ցավակցություններս նրա ընտանիքին և ՀԲԸՄ-ին»:

Ամերիկահայ բարերարի մահվան կապակցությամբ ցավակցել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խորը վշտով տեղեկացա ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան մասին: Անգնահատելիէ նրա ներդրումը երկրաշարժից տուժածներին, Լեռնային Ղարաբաղի պատերազմի փախստականներին օգնելու, ամբողջ աշխարհում հայկական մշակույթը տարածելու և բարեգործական ջանքերի հարցում»,- ասված է Փաշինյանի թվիթերյան գրառման մեջ:

Лента

Рекомендуем посмотреть