Անկախ դատական համակարգ ունենալու նպատակով դատավորներին կներառեն սոցփաթեթի շահառուների ցանկում - RadioVan.fm

Онлайн

Անկախ դատական համակարգ ունենալու նպատակով դատավորներին կներառեն սոցփաթեթի շահառուների ցանկում

2019-02-21 13:41 , Политика, 1317

Անկախ դատական համակարգ ունենալու նպատակով դատավորներին կներառեն սոցփաթեթի շահառուների ցանկում

«Եթե մենք ուզում ենք դատական համակարգ ունենանք, պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որպեսզի մեր դատավորներն առնվազն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություններ չունենան։ Մի կողմից մենք պետք է շատ խստորեն պայքարենք կոռուպցիայի դեմ, շատ խստորեն պետք է պայքարենք ապօրինի որոշումների և կամայական որոշումների դեմ, բայց մյուս կողմից պետք է քայլեր ձեռնարկենք, որ ապօրինի որոշումների, այսպես ասած, ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս փոքրացնենք և հնարավորինս նեղացնենք»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ այսօր դատական համակարգում խնդիրներ կան, իսկ պետության զարգացման համար դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է։

Ուստի՝ կառավարությունը որոշում է կայացրել դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։

«Մենք այս տարի սոցիալական փաթեթից կամ պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացրեցինք մոտավորապես 250 հազար քաղաքացիներով, հարց կարող է հնչել՝ «ի՞նչ է, այս երկրում քաղաքացիների հարցերը լուծված են, որ հիմա էլ դատավորների հարցերն ենք լուծում», իհարկե, ո՛չ, բայց կարծում եմ, որ մենք, երբ որ քայլ ենք արել 250 հազար քաղաքացիների այդ համակարգում ընդգրկել, բալանսավորված և շատ խելամիտ քայլ է, օրինակ, 230 դատավորների նույնպես ընդգրկել այս համակարգում»,-նշել է Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть