Դասագրքերը երկհատոր կլինեն․ նախարարը ավետում է - RadioVan.fm

Онлайн

Դասագրքերը երկհատոր կլինեն․ նախարարը ավետում է

2019-02-22 16:56 , Образование, 2199

Դասագրքերը երկհատոր կլինեն․ նախարարը ավետում է

«Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն:

«Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար:

Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար»,-գրել է կրթական գերատեսչության պատասխանատուն՝ ընդգծելով, որ նշյալ փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի:

Նկատենք՝ աշակերտական պայուսակների ծանրության խնդիրը հանրակրթական համակարգի կարևոր խնդիրներից է, ինչպես ասել էր կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը՝ թիվ 1 խնդիրը։ Նա, հիշեցնենք, աշակերտական պայուսակների բեռնաթափման խնդրի լուծումը տեսնում էր դասագրքերի թվայնացման և էլեկտրոնային գրադարանների ստեղծման մեջ, որի ուղղությամբ վարկային ծրագրեր են իրականացվել։

Նշենք՝ ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 1-ին և 2-րդ դասարանների սովորողների համար դպրոց տարվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1,5 կիլոգրամը, 3-րդ և 4-րդ դասարանցիների համար՝ 2 կիլոգրամը, 5-6-րդ դասարանցիների համար՝ 2,5 կգ-ն, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կիլոգրամը, իսկ 9-12-րդ դասարանների սովորողները դպրոց պետք է տանեն 4 կիլոգրամ քաշը չգերազանցող պայուսակներ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть