«Գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով»․Աշոտյանը հորդորում է պատրաստ լինել - RadioVan.fm

Онлайн

«Գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով»․Աշոտյանը հորդորում է պատրաստ լինել

2019-02-22 17:30 , Политика, 1251

«Գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով»․Աշոտյանը հորդորում է պատրաստ լինել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը միայն պայմանականորեն կարել է կոչել տարածաշրջանային, որովհետև համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ: Այս կարծիքին է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը, որի համոզմամբ ներկայում վարվող դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցությունների օբյեկտի:

«Իհարկե, մեկ այցով, կամ ավելի ստույգ՝ չայցով, պայմանավորված երկարաժակետ հետևությունների գայթակղությանը չեմ տրվի:

Սակայն դրան գումարելով նաև Արցախյան շարժման կապակցությամբ թողարկված խայտառակ ուղերձը և այն փաստը, որ համանախագահների այցից հետո չհրապարակվեց նաև ԼՂՀ նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի զրույցի մասին որևէ տեղեկություն, խորը մտորելու տեղիք են տալիս»,-գրել է Աշոտյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

Նա իշխանություններին հորդորում է չարթնացնել հույսեր, որոնք բավարարել չեն կարող, չտալ խոստումներ, որոնք կատարել չեն կարող, առավել ևս՝ արտաքին քաղաքականության մեջ, հատկապես, հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

«Ակնհայտ է, որ ներհայաստանյան քաղաքական պառակտումները, Արցախի ներքին քաղաքական խմորումները միայն ծանրացնում են ստեղծված իրավիճակը և թուլացնում երկու հայկական պետությունների դիմադրողականությունը:

Դադարեք հրճվել այն հանգամանքով, որ միջազգային զլմների գլխագրերում կամ լրահոսում դեռ հայտնվում են ձեր իշխանափոխության մասին ռոմանտիկ զեղումները: Լագերֆելդի կատուն հիմա ձեզանից հայտնի նյուսմեյքեր է: Ու ի՞նչ:

Չարագուշակություններ անել չեմ ուզում, բայց պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով»,-եզրափակել է գրառումը ՀՀԿ փոխնախագահը:

Лента

Рекомендуем посмотреть