«Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշար․ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել 5-րդ տուրում - RadioVan.fm

Онлайн

«Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշար․ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել 5-րդ տուրում

2019-02-24 17:49 , Спорт, 1543

«Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշար․ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել 5-րդ տուրում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարում:

Մրցաշարի 5-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը մրցեցին միմյանց դեմ և հաղթեց Մարտիրոսյանը: Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Այժմ Հայկ Մարտիրոսյանը ունի 4 միավոր և մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով:

B ենթախմբի 4-րդ տուրում Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը կիսեցին միավորը: Ռաֆայել Վահանյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին:

Лента

Рекомендуем посмотреть