Ինչու հղի կանանց հակացուցված է պահածոյացված սննդի օգտագործումը․ գիտնականները բացատրել են - RadioVan.fm

Онлайн

Ինչու հղի կանանց հակացուցված է պահածոյացված սննդի օգտագործումը․ գիտնականները բացատրել են

2019-02-24 19:09 , Медицина, здоровье, 1420

Ինչու հղի կանանց հակացուցված է պահածոյացված սննդի օգտագործումը․ գիտնականները բացատրել են

Հղի կանանց խորհուրդ չի տրվում պահածոյացված ուտելիք օգտագործել։ դրանցում պարունակվող նյութերի պատճառով այդ ուտելիքը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի առողջության վրա, պնդում են Բոստոնի համալսարանի գիտնականները։

Ինչպես պարզել են գիտնականները, պահածոների օգտագործումը հղիության շրջանում երեխային ենթարկում է բիսֆենոլ А (ВРА) արդյունաբերական քիմիական նյութերի ազդեցության վտանգին։ Այդ նյութը կարող է հետագայում առաջ բերել խնդիրներ ոչ միայն կնոջ, այլեւ նրա սերունդների վերարտադրողական առողջության հետ կապված։

Գիտնականները նշել են, որնախորդ հետազոտությունները ի հայտ են բերել բիսֆենոլ А-ի ազդեցության վտանգավորությունը, բայց բավական տեղեկություն չկա այն մասին, թե ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա։ Հիմա, ըստ նրանց, կան «բավականաչափ տվյալներ, որոնք թույլ են տալիս լրջորեն անհանգստանալ BPA ազդեցությամբ ձվարանների գործառույթի վրա»։

Ըստ գիտնականների՝ բիսֆենոլը բացասական ազդեցություն է գործում պտղի զարգացման գործընթացների եւ ձվարանների վրա դեռ ներարգանդային զարգացման վաղ շրջանում։ Մասնագետները խորհուրդ են տալիս հղի կանանց չօգտագործել պահածոներ, ինչպես նաեւ ջանալ չուտել պլաստիկե ամաններից։

Մասնագետները հիշեցրել են, որ բիսֆենոլն ակտիվորեն օգտագործվում է արդյունաբերությունում, եւ այդ նյութի մեծ քանակությունը մարդու օրգանիզմում հայտնվում է հենց պահածոներ օգտագործելիս, ինչպես նաեւ պլաստիկե ամաններից սնվելիս։

Лента

Рекомендуем посмотреть