Թութունն արգելելու ու «պլան»-ը թույլատրելու նախաձեռնություն չկա․ նախարար - RadioVan.fm

Онлайн

Թութունն արգելելու ու «պլան»-ը թույլատրելու նախաձեռնություն չկա․ նախարար

2019-02-25 16:17 , Политика, 1098

Թութունն արգելելու ու «պլան»-ը թույլատրելու նախաձեռնություն չկա․ նախարար

«Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նկատելով, որ «իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա»։

«Ստի ոտքը կարճ է» հեշթեգով նախարարն երկու խումբ սուտ է առաջնձնացրել։

Սուտ 1. Ոչ ոք չի արգելում ծխելը չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը, որպեսզի կանխարգելվի այդ «սպանդը»։

Սուտ 2. Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել և ձեր վառ երևակայությունը լավ կլինի պահեք ձեզ։

«Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի։ Վստահ եմ նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը»,-եզրափակել է գրառումը առողջապահության ոլորտի պատասխանատուն։

Լուսանկարը՝ Sputnik-ի

Лента

Рекомендуем посмотреть