Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված ռասսիստական գրաֆիտիները հեռացվել են - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված ռասսիստական գրաֆիտիները հեռացվել են

2019-02-26 19:13 , Общество, 1034

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված ռասսիստական գրաֆիտիները հեռացվել են

Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա արված գրաֆիտիները մաքրվել են:

Ուշագրավ է, որ գրաֆիտիները հայկական եկեղեցու պատերից հեռացվեցին անմիջապես այն բանից հետո, երբ «Ermenihaber.am»-ը անդրադարձավ խնդրին՝ հրապարակելով վանդալիզմի դրսևորումն ապացուցող լուսանկարները:

Փետրվարի 20-ին պարբերականի թղթակիցը պարզել է, որ եկեղեցու պատերին արված նկարները այլևս չկան:

Հիշեցնենք, որ Ստամբուլ քաղաքում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ էին արված:

Եկեղեցու պատերին հանդիպում էր «OHB» ստորագրությունը. այսպես է կոչվում Ստամբուլում գրաֆիտի անող ամանաակտիվ խմբերից մեկը:

Քրիստոնյաների սրբավայրի հանդեպ վանդալիզմի դրսևորումը և հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ:

Տարիներ առաջ նույնպես այս եկեղեցու պատերը պղծվել էին: Չնայած 2018-ին այդ գրառումները կապույտ ներկով քողարկվել էին, այնուամենայնիվ, պատերը նորից լի էին գրառումներով` անվայել, տարաբնույթ, անհասկանալի բովանդակությամբ:

Բացի այդ, նախորդ տարվա ապրիլ ամսին Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» հայկական եկեղեցին ազգայնականների թիրախում էր հայտնվել: Անհայտ անձը եկեղեցու մուտքի մոտ աղբաման է դատարկել, իսկ շենքի պատին էլ գրել՝ «էրզրումցի. այս հայրենիքը մերն է»:

Лента

Рекомендуем посмотреть