Տավուշեցի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման - RadioVan.fm

Онлайн

Տավուշեցի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

2019-02-27 17:09 , Общество, 1790

Տավուշեցի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

2018թ. հուլիսին անհայտ պայմաններում Ադրբեջանում հայտնված Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք՝ ադրբեջանական կողմը Ղազարյանին ներկայացրել է որպես դիվերսանտ, մինչդեռ նրա՝ Ադրբեջանում հայտնվելուց անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ ու որևէ կերպ կապ չունի զինվորական ծառայության հետ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։

Лента

Рекомендуем посмотреть