«Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է»․ Փաշինյանը՝ Ռոհանիին - RadioVan.fm

Онлайн

«Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է»․ Փաշինյանը՝ Ռոհանիին

2019-02-27 18:40 , Политика, 1112

«Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է»․ Փաշինյանը՝ Ռոհանիին

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Այցի առաջին րոպեներից արդեն զգում ենք և գիտենք, որ եկել ենք բարեկամ երկիր և հույս ունենք, որ Իրանի գործընկերները մեզ հետ շփումներից արձանագրել են, որ ընդունել են բարեկամական երկրի ներկայացուցչական պատվիրակության:

Մեր պատվիրակության կազմում ընդգրկված են ոչ միայն գործադիր մարմնի, այլև խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է մեր երկրի քաղաքական ուժերի կողմից հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ տածած կարևորությունը:

Մեր հարաբերությունների հատուկ բնույթը ընդգծվում է նաև Իրանում ակտիվ հայ համայնքի ներկայությամբ, և ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը այն վերաբերմունքի համար, որ նրանք ունեն Իրանի մեր հայրենակիցների նկատմամբ:

Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է»,-այդ մասին ասել է Իրանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար արված հայտարարությունում։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին էլ նշել է, որ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով:

«Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ականատեսն ենք եղել և հույս ունենք, որ նոր կառավարության գործունեության ընթացքում էլ ականատես կլինենք այդ հարաբերությունների զարգացմանը:

Մեր երկու երկրների միջև շատ լավ համագործակցություն է ձևավորվել, առկա են բարձր մակարդակի քաղաքական, մշակութային հարաբերություններ, համագործակցություն կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Մենք ցանկանում ենք, որ մյուս ոլորտներում էլ համագործակցությունը բարձր մակարդակի լինի»,-ասել է Ռոհանին՝ ընդգծելով, որ տնտեսական համագործակցության առումով առկա է մեծ ներուժ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով Իրան է ժամանել այսօր։

Лента

Рекомендуем посмотреть