Ստավրոպոլում վթարի հետևանքով տուժած հայերի անունները հայտնի են - RadioVan.fm

Онлайн

Ստավրոպոլում վթարի հետևանքով տուժած հայերի անունները հայտնի են

2019-02-28 13:09 , Общество, 1108

Ստավրոպոլում վթարի հետևանքով տուժած հայերի անունները հայտնի են

Երեկ Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհին Հայաստանից մեկնած միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժածների անունները հայտնի են։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով Արմինե Բաբկենի Տոնյանը (ծնված 1961 թ.), Ռոմեն Հրաչիկի Բաբայանը (ծնված 1972 թ.), Կարինե Սերգեյի Սվյատեցկայան (ծնված 1973թ.) և Արփիկ Վալուշի Գրիգորյանը (ծնված 1956թ.), Հայկ Աբրահամի Ազարյանը (ծնված 1973 թ.) և Հրաչիկ Մխիթարի Մանուկյանը (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Նևինոմինս քաղաքի հիվանդանոց, որտեղ Հայկ Ազարյանը և Հրաչիկ Մանուկյանը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Հիշեցնենք, որ երեկ, ժամը 15:36-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկիի շրջանից 10-կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Vito» մակնիշի 75PO755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում:

Лента

Рекомендуем посмотреть