12 մլն դրամ կառավարությունից՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը նշելու նպատակով - RadioVan.fm

Онлайн

12 մլն դրամ կառավարությունից՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը նշելու նպատակով

2019-02-28 16:58 , Общество, 1453

12 մլն դրամ կառավարությունից՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը նշելու նպատակով

Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը գումար կհատկացվի։

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր Կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում։

Որոշման նախագծի համաձայն՝ Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 12 մլն 887 հազար դրամ։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը լրանում է 2019 թվականի մարտի 5-ին։ Սպարապետը, հիշեցնենք, զոհվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած հարձակման հետևանքով։

Վազգեն Սարգսյանը 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոս»-ի կոչման և «Հայրենիք» շքանշանի։

Лента

Рекомендуем посмотреть