Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. ՀՀ նախագահ - RadioVan.fm

Онлайн

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. ՀՀ նախագահ

2019-02-28 18:28 , Общество, 1268

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. ՀՀ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ոգեկոչելու Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: Նախագահը

«Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները: Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար կազմակերպվեց հայերի դեմ:

Ազգային թշնամանքի հողի վրա մեր հարյուրավոր հայրենակիցներ սպանվեցին, մյուսները ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ահավոր հանցագործությունը խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից, արժանանա ճանաչման ու ճիշտ գնահատականի»,-այդ մասին այսօր ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի բարձունքում ծաղկեպսակ դնելիս։

Лента

Рекомендуем посмотреть