Մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է․ Փաշինյանը պետության անունից ներողություն է խնդրում - RadioVan.fm

Онлайн

Մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է․ Փաշինյանը պետության անունից ներողություն է խնդրում

2019-03-01 13:13 , Общество, 1122

Մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է․ Փաշինյանը պետության անունից ներողություն է խնդրում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ իրադարձություններից 11 տարի անցչափազանց կարևոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին:

Վարչապետն արձանագրում է՝ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենեևին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական և թերևս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր. նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը:

ՀՀ վարչապետը պետության անունից ներողություն է խնդրել 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից:

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն,

Ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում արյուն հեղվեց:

Օրվա իշխանությունը ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության 8 քաղաքացիներ սպանվեցին, ևս երկու հոգի մահացավ ավելի ուշ՝ այդ օրը ստացած վերքերից:

Զոհերից հինգը ստացել են հրազենային վնասվածքներ, երեք հոգի զոհվել են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառումից, մեկ հոգի բեկորային վնասվածքից, մեկ հոգի՝ բութ գործիքի հարվածից առաջացած վնասվածքից։․․․Մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է»,-նշում է վարչապետն իր ուղերձում։

Նշենք, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օրը կնշանավորվի քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան։

«Այս երթն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների և նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի է»,- օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Փաշինյանը՝ մարտի 1-ին, ժամը 18։30-ին բոլորին հրավիրելով Ազատության հրապարակ։

Лента

Рекомендуем посмотреть