Ազատություն՝ 102 մլն դրամ պետությանը պատճառված վնասի վերականգնման դիմաց - RadioVan.fm

Онлайн

Ազատություն՝ 102 մլն դրամ պետությանը պատճառված վնասի վերականգնման դիմաց

2019-03-01 13:51 , Право, 1403

Ազատություն՝ 102 մլն դրամ պետությանը պատճառված վնասի վերականգնման դիմաց

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը:

«Մասնավորապես, Արամ Դանիելյանը, 2002 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը, որպես պաշտոնատար անձ ունենալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետի և պետի տեղակալի միջոցով 2015-2018թթ. ընթացքում յուրացման և վատնման եղանակով հափշտակել է որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ 102.198.525 ՀՀ դրամ գումար, որը ծախսել է իր անձնական կարիքների համար՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս»,-նշում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ փետրվարի 26-ին Արամ Դանիելյանը ձերբակալվել է:

Միաժամանակ հաղորդվում է, որ երեկ՝ փետրվարի 28-ին, վերջինս ընդունել է իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված՝ 102.198.525 դրամի վնասը և ազատվել արգելանքից:

Նախաքննությունը շարունակվում է:

Лента

Рекомендуем посмотреть