Հայոց դավանանքի մասին Արամ Առաջինի գիրքը թարգմանվում է 5 և ավելի լեզուներով - RadioVan.fm

Онлайн

Հայոց դավանանքի մասին Արամ Առաջինի գիրքը թարգմանվում է 5 և ավելի լեզուներով

2019-03-01 15:45 , Общество, 1059

Հայոց դավանանքի մասին Արամ Առաջինի գիրքը թարգմանվում է 5 և ավելի լեզուներով

Անթիլիասի Մայրավանքի տպարանում հրատարակվել է Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի L’Église Armenienne («Հայ Եկեղեցին») գիրքը:

Վեհափառը աշխատությունը գրել է անգլերեն լեզվով, ապա այն թարգմանվել է ֆրանսերեն։ Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գիրքը նաև կթարգմանվի արաբերեն, գերմաներեն, պարսկերեն, հունարեն, ռուսերեն և այլ լեզուներով։

Նշվում է, որ գիրքը ներկայացնում է հայ եկեղեցու պատմությունը, դավանանքը, նվիրապետական կառույցը, ծեսը և առաքելությանն առնչվող հատկանշական կողմերը:

Лента

Рекомендуем посмотреть