70 մլն-ից 43-ը յուրացրել են․«Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենը ցուցմունք է տվել - RadioVan.fm

Онлайн

70 մլն-ից 43-ը յուրացրել են․«Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենը ցուցմունք է տվել

2019-03-01 18:47 , Право, 2187

70 մլն-ից 43-ը յուրացրել են․«Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենը ցուցմունք է տվել

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը քիչ առաջ ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 47 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն ծախսից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից:

Հաղորդվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նշենք՝ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը զբաղվում է Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ:

Лента

Рекомендуем посмотреть