"Տխուր ենք, որ նման առիթով են հավաքվել, ուրախ ենք, որ միասնական ենք". մարտիմեկյան երթը մեկնարկել է - RadioVan.fm

Онлайн

"Տխուր ենք, որ նման առիթով են հավաքվել, ուրախ ենք, որ միասնական ենք". մարտիմեկյան երթը մեկնարկել է

2019-03-01 19:34 , Общество, 1037

Այս րոպեներին հարյուրավոր քաղաքացիներ Օպերայի հրապարակից երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Երթի մասնակիցները վեր պահած տանում են 10 զոհերի լուսանկարները, ՀՀ եռագույնը:

Երթի կարգուկանոնը հսկում են ոստիկանները` ձեռքերին մեխակներ:

Հիշեցնենք` երթը նախաձեռնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ «այս երթն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների և նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի է»:

Лента

Рекомендуем посмотреть