«Տոկիո 2020» ամառային օլիմպիական խաղերում լիովին կարգելվի ծխելը և էլեկտրոնային սիգարետների օգտագործումը - RadioVan.fm

Онлайн

«Տոկիո 2020» ամառային օլիմպիական խաղերում լիովին կարգելվի ծխելը և էլեկտրոնային սիգարետների օգտագործումը

2019-03-01 20:32 , Спорт, 1911

«Տոկիո 2020» ամառային օլիմպիական խաղերում լիովին կարգելվի ծխելը և էլեկտրոնային սիգարետների օգտագործումը

Տոկիոյում 2020թ. կայանալիք ամառային 32-րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշում է ընդունել, որով բոլոր փակ և բաց մարզօջախներում լիովին կարգելվի ծխելը և էլեկտրոնային սիգարետների օգտագործումը:

ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ այս որոշմանը համամիտ է նաև միջազգային օլիմպիական կոմիտեն: Ճապոնիայում նախատեսվում է հիշյալ օրենքն ընդունել 2020-ի գարնանը:
Նման արգելանք արդեն գործել է Հարավային Կորեայում տեղի ունեցած 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերում:

Հիշեցնենք, որ «Տոկիո 2020»-ը կանցկացվի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Лента

Рекомендуем посмотреть