«Նման պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան նրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը»․ «շոկային» փաստաթուղթ մոտ 10 հազար աշխատողի կրճատման մասին - RadioVan.fm

Онлайн

«Նման պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան նրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը»․ «շոկային» փաստաթուղթ մոտ 10 հազար աշխատողի կրճատման մասին

2019-03-04 15:49 , Политика, 1365

«Նման պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան նրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը»․ «շոկային» փաստաթուղթ մոտ 10 հազար աշխատողի կրճատման մասին

«Կառավարման համակարգը պետք արագ և արմատապես վերափոխել՝ անհապաղ պետք է դադարեցնել բոլոր այն գործառույթները, կազմակերպությունների և պաշտոնյաների գործունեությունը, որոնք չեն ապահովում հավելյալ արժեք: Նման գործառույթների և պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան նրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը»,-այդ մասին ասված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետին ուղղված գրության մեջ, որով ներկայացվում է պետական ծառայողների օպիտիմալացման ընթացիկ վիճակը:

Փաստաթուղթը հրապարակել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ գրելով՝ «այնքան շոկային էր, որ սկզբում չէի հավատում, որ սա կարող է իրականություն լինել»։

Գրությունում նաև նշվում է. «Անգամ, եթե մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ (տուժվեն), ապա դրանից շահելու է Հայոց պետականությունը և ողջ հասարակությունը»։

Պետական մարմիններին հանձնարարված է 10 օրվա ընթացքում վարչապետին ներկայացնել գործողությունների համալիր և սպառիչ ծրագիր՝ առանց կաշկանդվելու գործող իրավական կարգավորումներով: Ի դեպ, նշված է նաև, որ օպտիմալացումը կատարվելու է անկախ կառավարության կառուցվածքի հնարավոր փոփոխությունից։

Նշենք՝ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ օպտիմալացվելու են մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարությունները՝ ընդգրկվելով մնացյալ գերատեսչությունների կազմում, իսկ սփյուռքի նախարարությունն առհասարակ կրճատվելու է։ Ըստ այդմ՝ գործող նախարարությունների թիվը 17-ից դառնալու է 12։

Лента

Рекомендуем посмотреть