Ոստիկանությունը վարորդներին տեղեկացնում է - RadioVan.fm

Онлайн

Ոստիկանությունը վարորդներին տեղեկացնում է

2019-03-04 17:21 , Общество, 1321

Ոստիկանությունը վարորդներին տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ 2019 թվականի փետրվարի 18-ից գործում է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ հաղորդագրությունների (SMS) և էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու համակարգի նոր տարբերակը։

Կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ՃՈ ծանուցում SMS-ով» բաժինը, որտեղ անհրաժեշտ է ընտրել համակարգում առկա բաժանորդագրման տարբերակներից որևէ մեկը, այնուհետև` ծանուցման եղանակը։

Այս պահին հասանելի է բաժանորդագրման 4 տարբերակ ՝

1․Բաժանորդագրում ՏՄ հաշվառման վկայագրով

2․Բաժանորդագրում ID քարտով

3․Բաժանորդագրում ՀԾՀ –ով

4․Բաժանորդագրում տելեգրամ հավելվածով

Համակարգի հին տարբերակից նոր տարբերակին անցման հետ կապված, մինչև 2018 թվականի փետրվարի 18-ը բաժանորդագրված օգտվողներին անհրաժեշտ է վերաբաժանորդագրվել նոր համակարգում։

Բաժանորդագրությունն անվճար է։

Лента

Рекомендуем посмотреть