Շտապ օգնության 10 մեքենա ՀՀ-ից՝ Արցախին - RadioVan.fm

Онлайн

Շտապ օգնության 10 մեքենա ՀՀ-ից՝ Արցախին

2019-03-04 18:30 , Политика, 1460

Շտապ օգնության 10 մեքենա ՀՀ-ից՝ Արցախին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր՝ մարտի 4-ին, ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ՀՀ-ում իրականացվող զարգացման բոլոր ծրագրերում միշտ հաշվի են առնվում Արցախի խնդիրները: «Առաջիկայում Արցախի մեր գործընկերներին կտրամադրենք շտապ օգնության նոր և արդիականացված տասը մեքենաներ: Կլինեն նաև աջակցության այլ ծրագրեր»,-ասել է Ա. Թորոսյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գերատեսչությունների միջև կապերի խորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, մասնագետների վերապատրաստման և մի շարք այլ հարցերի շուրջ։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում` ծանոթանալու տեղի առողջապահական խնդիրներին, ինչպես նաև համատեղ լուծման ուղիներ փնտրելու:

Այցը կազմակերպվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հրավերով:

Лента

Рекомендуем посмотреть