Հայտնաբերվել է արդյունավետ միջոց անառողջ սննդի հետևանքով քաղցկեղի զարգացումը կանխելու համար - RadioVan.fm

Онлайн

Հայտնաբերվել է արդյունավետ միջոց անառողջ սննդի հետևանքով քաղցկեղի զարգացումը կանխելու համար

2019-03-05 08:16 , Медицина, здоровье, 1658

Հայտնաբերվել է արդյունավետ միջոց անառողջ սննդի հետևանքով քաղցկեղի զարգացումը կանխելու համար

Թաֆթսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են լոլիկի գործածման դեպքում լյարդի ճարպային հիվանդության, քաղցկեղի եւ բորբոքման զարգացման նվազումը՝ դրանում լիկոպինի կարոտինոիդային պիգմենտի պարունակության շնորհիվ: Համապատասխան մամուլի տեղեկագիրը զետեղված Է MedicalXpress պորտալում:

Գիտափորձի ընթացքում դրա հեղինակները երիտասարդ մկների օրգանիզմ են ներարկել քաղցկեղածին, որը նպաստում Է լյարդում չարորակ ուռուցքների առաջացմանը: Դրանից հետո կրծողներին կերակրել են անառողջ սննդով, որը մեծ քանակությամբ ճարպ Էր պարունակում: Մկների մի մասն ըստ որում ստացել Է լիկոպինով հարուստ լոլիկի փոշի: Գիտնականները պարզել են, որ լիկոպինը բարձրացնում Է օգտակար միկրոֆլորայի մակարդակը, ինչպես նաեւ մեծացնում Է դրա բազմազանությունը: Դա, իր հերթին, կանխում Է բորբոքում հարուցող որոշ մանրԷների չափից դուրս աճը: Բացի դրանից, նվազել Է լյարդի ճարպային հիվանդության եւ քաղցկեղի հավանականությունը: Ըստ որում հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ լոլիկի փոշին ավելի մեծ արդյունավետություն Է ցուցաբերել, քան լիկոպինն առանձին: Գիտնականների կարծիքով՝ դա բացատրվում Է ամբողջական լոլիկի մեջ լրացուցիչ օգտակար նյութերի առկայությամբ, ինչպիսիք են վիտամին E-ն, վիտամին C-ն, միներալները, ֆենոլային միացությունները եւ սննդային մանրաթելերը

Лента

Рекомендуем посмотреть