Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է 2019 թվականի փետրվար ամսվա ամենապահանջված գրքերի ցանկը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է 2019 թվականի փետրվար ամսվա ամենապահանջված գրքերի ցանկը

2019-03-05 09:20 , Общество, 1188

Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է 2019 թվականի փետրվար ամսվա ամենապահանջված գրքերի ցանկը

Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է 2019 թվականի փետրվար ամսվա ամենապահանջված գրքերի ցանկը: Գրքասերների մոտ ամենապահանջված տասնյակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը:

Երկրորդ տեղում Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքն է:

Երրորդ հորիզոնականը բաժին է ընկել Վազգեն Սարգսյանի «Էս ինչ եք անում, տղերք» գրքին:

Գրիգոր Գուրզադյանի «Մի սիրո պատմություն»-ը չորրորդ, Հերման Հեսսեի «Ուխտագնացություն արևելք» գիրքը հինգերորդ տեղն է զբաղեցրել:

Գրադարանի հրապարակած ցուցակի համաձայն վեցերորդ հորիզոնականում Հրանտ Մաթևոսյանի «Անտիպներ» գիրքն է, յոթերորդ հորիզոնականում Իմրե Կերտեսի «Անբախտություն»-ը, ութերորդ հորիզոնականում Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումներում» գիրքն է:

Իններորդ և տասներորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Անահիտ Թոփչյանի «Անհետացում» և Մարիաս Խավիերի «Այնքան սպիտակ սիրտը» ստեղծագործություններն են:

Лента

Рекомендуем посмотреть