«Ժողովրդավարական օրակարգից որևէ շեղում չի լինելու»․ Փաշինյանը Բրյուսելում վստահեցրել է - RadioVan.fm

Онлайн

«Ժողովրդավարական օրակարգից որևէ շեղում չի լինելու»․ Փաշինյանը Բրյուսելում վստահեցրել է

2019-03-05 18:19 , Политика, 1361

«Ժողովրդավարական օրակարգից որևէ շեղում չի լինելու»․ Փաշինյանը Բրյուսելում վստահեցրել է

ԵՄ-ն հուսալի գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շարունակական զարգացումն այսօր առավել կարևոր է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում: Այդ մասին այսօր Բելգիայի Թագավորությունում Եվրոպախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել` Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը նոր գաղափարներով և նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ շեշտելով, որ ՀՀ իշխանությունների հռչակած ժողովրդավարական օրակարգից որևէ շեղում չի լինելու, և Եվրամիության օժանդակությունը մի շարք ոլորտներում` մասնավորապես, դատաիրավական ոլորտի, ոստիկանական համակարգի բարեփոխումների, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար:

Վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին` նշելով, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և Եվրամիության երկրների համագործակցության զարգացման համար:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, երկուստեք կարևորվել է CEPA-ի վավերացման շուրջ շարունակական աշխատանքը:

ՀՀ վարչապետը և ԵԽ նախագահը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ, ընդգծել հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափով իրականացվող բանակցային գործընթացին»,-հայտնում են կառավարության լրատության բաժնից:

Лента

Рекомендуем посмотреть