Գերմանիայի Բունդեսլիգա. Լևոն Արոնյանը մասնակցել է հերթական տուրին «Բադեն-Բադեն» թիմի կազմում - RadioVan.fm

Онлайн

Գերմանիայի Բունդեսլիգա. Լևոն Արոնյանը մասնակցել է հերթական տուրին «Բադեն-Բադեն» թիմի կազմում

2019-03-05 19:53 , Спорт, 1444

Գերմանիայի Բունդեսլիգա. Լևոն Արոնյանը մասնակցել է հերթական տուրին «Բադեն-Բադեն» թիմի կազմում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցել է գերմանական Բունդեսլիգայի հերթական տուրին:

Գերմանիայի Բունդեսլիգայում կայացել են 9-11-րդ տուրերը, որոնց հանրահայտ «Բադեն-Բադեն» թիմի կազմում մասնակցել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

9-րդ տուրում Արոնյանը հաղթանակ է տոնել Գեորգ Մեյերի նկատմամբ, իսկ 10-րդ և 11-րդ տուրերում ոչ-ոքի խաղացել, համապատասխանաբար, Վլադիմիր Ֆեդոսեևի և Ամին Բասեմի հետ:

«Բադեն-Բադեն»-ի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը, որը, սակայն, 9-11-րդ տուրերում ընդգրկված չէր թիմի հիմնական կազմում:

11-րդ տուրից հետո «Բադեն-Բադենը» 18 թիմային միավորով գլխավորում է մրցաշարին աղյուսակը:

«Բադեն-Բադենն» աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է: Այս տարի թիմի կազմում հանդես են գալիս նաև Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Պյոտր Սվիդլերը և մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ։

Лента

Рекомендуем посмотреть