Հայ ըմբիշ Սլավիկ Գալստյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ - RadioVan.fm

Онлайн

Հայ ըմբիշ Սլավիկ Գալստյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

2019-03-05 21:26 , Спорт, 1633

Հայ ըմբիշ Սլավիկ Գալստյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար:

Սերբական Նովի Սադում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը փայլուն հաղթանակներով հասել է մրցաշարի եզրափակիչ։ Նրա մրցակիցը վրացի Լևանի Կավյարաձեն է լինելու։

55 կգ քաշային Նորայր Հախոյանը քառորդ եզրափակիչում զիջել է ռուս Վիկտոր Վեդերնիկովին։

130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը քառորդ եզրափակիչում 0։4 հաշվով պարտվել է վրացի ըմբիշ Զվիադ Պատարիձեին։ Վերջինս հասել է եզրափակիչ։ Օվասապյանը բրոնզե մեդալի համար պայքարը կշարունակի վաղը։

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը և 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը պայքարի մեջ կմտնեն մարտի 5-ին։

Лента

Рекомендуем посмотреть