Հայաստան կայցելի Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը - RadioVan.fm

Онлайн

Հայաստան կայցելի Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը

2019-03-06 16:16 , Наука, HiTech, 1478

Հայաստան կայցելի Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը

Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

2019 համաժողովի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»:

«Մենք քննարկելու ենք ՏՏ ոլորտի զարգացման ապագա հինգ տարիների տեսլականը: Խելացի քաղաքի լուծումներ տարբեր երկրների օրինակով, կիբեռ անվտանգություն, և այն բոլոր ՏՏ ուղղվածությունները, որոնք այսօր թրենդային են: Քննարկումների շրջանակը բավական լայն է լինելու, և ժամանելու են ոլորտի ամենահայտնի մասնագետներ»,- նշել է համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Համաժողովին մասնակցության բանավոր համաձայնություններ են ստացվել Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարներից:

Համաժողովն անցկացվում է 1978 թվականից՝ երկու տարին մեկ անգամ:

Лента

Рекомендуем посмотреть