«Խոստացած հացը տալ Փաշինյանն անկարող է»․ Շարմազանով - RadioVan.fm

Онлайн

«Խոստացած հացը տալ Փաշինյանն անկարող է»․ Շարմազանով

2019-03-06 17:52 , Политика, 1182

«Խոստացած հացը տալ Փաշինյանն անկարող է»․ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը արձանագրելով, որ երկու օրից լրանում է Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու 10 ամիսը, փորձել է փաստերով համադրել այդ ընթացքում տրված խոստումները և կատարված քայլերը։

«10 ամիս առաջ իր ելույթներում Նիկոլը խոստանում էր թռիչքային զարգացում, աղքատության կտրուկ նվազում, աշխատատեղերի ստեղծում, արդարադատության իրականացում, արտաքին հպարտ քաղաքականություն, քաղաքական վենդետայի բացառում և այդպես շարունակ:

Այդ ամենին էլ հասնելու էր կախարդական փայտիկով:

10 ամիս անց արձանագրում ենք...

Ոչ միայն թռիչքային զարգացում չկա, այլ տնտեսությունը գահավիժում է:

Մարդկանց աշխատավարձերը ոչ միայն չեն բարձրանում, այլ հազավոր քաղաքացիներ զրկվել են աշխատանքից:

Մեծ-մեծ խոսում ու ներդրումային բում էր խոստանում Փաշինյանը: Ու՞ր են էդ խոստացված ներդրումներդ: Էլի չկա:

Կարմիր գծերի և տեսախցիկների մասին արդեն մոռացել է:

Եվ սա Փաշինյանի չիրականացրած խոստումների շարքի ընդամենը մի փոքր հատվածն է:

Փոխարենը, կտրուկ ավելացել են Փաշինյանի աննպատակ և անարդյունավետ վոյաժներն ու նրա ռեժիմի կողմից բեմադրված անհաջող տեսարանները:

Տեսարաններով ժողովրդին չեն կերակրում: Իսկ խոստացած հացը տալ Փաշինյանն անկարող է:

Փաշինյանից հեռացել է նույնիսկ նրա կախարդական փայտիկը:

Կառավարությունում տիրում է անգործություն, իսկ Ազգային ժողովում դեռ չեն գիտակցում, որ կառավարության կցորդները չեն:

Հ.Գ. Պահանջում եմ ներկայացնել Հայաստանում գործող օտարերկրյա գործակալների ցանկը»,-գրել է Էդուարդ Շարմազանովը ֆեսբուքյան՝ «Կախարդական փայտիկը վերջնականապես լքել է Փաշինյանին» վերնագրով գրառման մեջ։

Лента

Рекомендуем посмотреть