2019 թվականի ամենասպասված սմարթֆոնները․ Business Insider - RadioVan.fm

Онлайн

2019 թվականի ամենասպասված սմարթֆոնները․ Business Insider

2019-03-07 11:25 , Наука, HiTech, 1192

2019 թվականի ամենասպասված սմարթֆոնները․ Business Insider

Business Insider պարբերականը հայտնել է, թե որոնք են ամենասպասված սմարթֆոնները, որ թողարկվելու են 2019 թվականին:

Ցուցակում են հայտնվել Samsung ընկերության Galaxy Fold եւ Note 10 սարքերը, Huawei Mate X-ը, Motorola Razr-ը, Google Pixel 3 Lite-ը, OnePlus 7-ը, ինչպես նաեւ Apple կորպորացիայի նորույթները:

Samsung Galaxy Fold-ն ունի ծալվող էկրան, որի շնորհիվ սարքը կարող է օգտագործվել և՛ որպես սովորական սմարթֆոն, և՛ որպես պլանշետ: Գաջեթի արժեքը կազմում է մոտ հազար դոլար:

Պարբերականն առանձնացրել է նաև Samsung Galaxy Note 10-ը: Այս հավաքածուն տարբերվում է Galaxy S շարքի համեմատ մեծացված էկրանով, ինչպես նաև ստիլուսի առկայությամբ: Ավանդույթի համաձայն՝ արտադրողը նորույթը կարող է ներկայացնել ամռան վերջին:

Չինական Huawei Mate X սմարթֆոնը, ինչպես և Samsung Galaxy Fold-ը, նույնպես ծալվող էկրան ունի: Ակնկալվում է, որ Mate X-ի արժեքը կկազմի մոտ 2,6 հազար դոլար, իսկ արտադրությունը կսկսվի տարվա կեսին:

Motorola Razr-ը, որը 2000-ական թվականների սկզբին տարածված մոդել էր, թարմացված ձևաչափում կարող է նոր կյանք ստանալ, հայտնում է պարբերականը: Նորույթը, ինչպես և վերևում հիշատակված սարքերը, նույնպես ծալվող էկրան կունենա, իսկ արժեքը կկազմի մոտ 1,5 հազար դոլար:

Google Pixel 3 Lite-ը ֆլագմանային Pixel 3-ի համեմատաբար էժան տարբերակն է, այն ավելի էժան կլինի, քան ներկայիս iPhone XR-ը, որը վաճառվում է 749 դոլարով:

OnePlus 7 սմարթֆոնը կարող է դառնալ OnePlus 6T մոդելի ժառանգորդը, որը Business Insider-ը համարում է 2018 թվականին լավագույններից մեկը: Նոր գաջեթը կաշխատի Qualcomm Snapdragon 855 պրոցեսորի բազայով:

Ցուցակում է հայտնվել նաև Apple կորպորացիայի արտադրանքը: Ամերիկյան ընկերությունը ծրագրում է այս տարի թողարկել 3 նոր iPhone՝ որպես իր վերջին մոդելների ժառանգորդներ՝ iPhone XR, iPhone XS եւ iPhone XS Max սմարթֆոնները:

Лента

Рекомендуем посмотреть