Եվրամիությունը պատրաստ է աջակցել ՀՀ բարեփոխումներին, բայց ոչ՝ 100 տոկոսով - RadioVan.fm

Онлайн

Եվրամիությունը պատրաստ է աջակցել ՀՀ բարեփոխումներին, բայց ոչ՝ 100 տոկոսով

2019-03-07 15:10 , Политика, 1103

Եվրամիությունը պատրաստ է աջակցել ՀՀ բարեփոխումներին, բայց ոչ՝  100 տոկոսով

Եվրոպական միությունը (ԵՄ) լիարժեք պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների և, ընդհանրապես, զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Այդ մասին կառավարության նիստի մեկնարկին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսել կատարած այցի արդյունքներին:

Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ մի քանի մեգանախագծեր են քննարկվել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներին:

«Մեր նպատակադրումն է, որ Հայաստանում ավտոճանապարհները պետք է բերվեն եվրաչափանիշներին: Ինչպես նաև պետք է կարևոր որոշում կայացնենք Հյուսիս-հարավ ծրագրի վերաբերյալ»,-նշել է վարչապետը:

Ըստ նրա՝ հաջորդը ջրամբարաշինության մեծ պլանն է և ջրերի կառավարման նոր համակարգի ներդրումը: Այս առումով, վարչապետի խոսքով, կարևոր է Սևանա լճի շուրջ և առնվազն մինչև Երևանյան լիճ ձգվող ջրերի մաքրման կայաններ կամ համակարգ ստեղծելը:

Հաջորդ խնդիրը՝ դպրոցաշինությունն է, կան պլաններ արդարադատությոան ոլորտին առնչվող։

Այդ բոլոր ծրագրերի իրականացման գործում Հայաստանը ստացել է ԵՄ-ի աջակցության պատրաստակամությունը, ասել է Փաշինյանը՝ նշելով, որ, այդուհանդերձ, կա մի խնդիր, որ ԵՄ-ն պատրաստ չէ այդ ծրագրերի իրականացումն անել 100 տոկոսով և ակնկալում է, որ դրանում լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը:

«Մեր խնդիրն է պետական եկամուտների ավելացումը՝ վարչարարության միջոցով: Այս համատեքստում կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավումը և դրանց առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքները»,- ասել է կառավարության ղեկավարը:

Մանրամասները՝ աուդիոնյութում։

Лента

Рекомендуем посмотреть