13 մլն դրամ՝ 228 սիրիահայի անձնագիր տալու համար - RadioVan.fm

Онлайн

13 մլն դրամ՝ 228 սիրիահայի անձնագիր տալու համար

2019-03-07 16:30 , Общество, 1674

13 մլն դրամ՝ 228 սիրիահայի անձնագիր տալու համար

Հայաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկով կառավարությունն այսօր մոտ 13 միլիոն դրամ է տրամադրեց գերատեսչությանը՝ Սիրիայում տրված անձնագրերի համար քաղաքացիների փոխարեն վճարումները կատարելու համար։

Այս մասին հարցը կառավարության այսօրվա նիստի չզեկուցվողների թվում էր։

Հիմնավորումից տեղեկանում ենք, որ 2018 թվականի վերջին եռամսյակում՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Սիրիայում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների օգնությամբ առաջին անգամ Հայաստանի անձնագիր (քաղաքացիություն) է ստացել 228 մարդ` հետևյալ բաշխմամբ․

  • Սիրիայում ՀՀ դեսպանություն (Դամասկոս) – 53 սիրիահայ,
  • Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն – 175 սիրիահայ։

Лента

Рекомендуем посмотреть