Կենտրոնում երթևեկության կազմակերպման փոփոխություն է լինելու - RadioVan.fm

Онлайн

Կենտրոնում երթևեկության կազմակերպման փոփոխություն է լինելու

2019-03-07 16:42 , Общество, 1175

Կենտրոնում երթևեկության կազմակերպման փոփոխություն է լինելու

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (Ստ.Շահումյանի անվ. հրապարակ) 2019 թվականի մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այդ մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից՝ նշելով, որ փոփոխության արդյունքում նշված հրապարակում գծանշման միջոցով կկազմակերպվի լրացուցիչ առանձնացված երթևեկելի գոտի, որը հնարավորություն կտա Վ.Սարգսյան փողոցով Հանրապետության հրապարակից Խորենացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կատարելու հետադարձ մինչև նշված խաչմերուկ հասնելը:

Лента

Рекомендуем посмотреть