«Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի». Օմբուդսմենը մարտի 8-ն անցկացրել է միայնակ տարեցների հետ - RadioVan.fm

Онлайн

«Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի». Օմբուդսմենը մարտի 8-ն անցկացրել է միայնակ տարեցների հետ

2019-03-08 19:44 , Общество, 1251

«Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի». Օմբուդսմենը մարտի 8-ն անցկացրել է միայնակ տարեցների հետ

«Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի»,-այսօր՝ Կանանց միջազգային օրը «Նորքի տուն-ինտերնատ» այցելության ժամանակ կին խնամյալների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Օմբուդսմենը ծաղիկներ է նվիրել ինտերնատի աշխատակիցներին ու այնտեղ բնակվող կանանց։

Պաշտպանի խոսքով՝ տարեցների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է և իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ դրանց արդյունավետ իրացման համար:

Օբուդսմենի աշխատակազմից նշում են, որ Արման Թաթոյանը շարունակելու է իր աշխատանքով նպաստել կանանց նկատմամբ կարծրատիպերի հաղթահարմանը, որոշումների կայացման հարցում նրանց մասնակցության ապահովմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը:

«Որքան մեծ է կանանց դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը»,-ընդգծված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть