Samsung Galaxy S10-ը նախնական պատվերների թվով ռեկորդ է սահմանել Apple-ի սիրահար ԱՄՆ-ում - RadioVan.fm

Онлайн

Samsung Galaxy S10-ը նախնական պատվերների թվով ռեկորդ է սահմանել Apple-ի սիրահար ԱՄՆ-ում

2019-03-10 17:14 , Наука, HiTech, 1572

Samsung Galaxy S10-ը նախնական պատվերների թվով ռեկորդ է սահմանել Apple-ի սիրահար ԱՄՆ-ում

Samsung Galaxy S10-ը նախնական պատվերների թվով ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում՝ հայտնում է GSMArena-ն։

Հստակ թվեր չեն հայտնում։ Ամենահանրահայտ մոդելը, պարզվել է, S10+-ն է, որին վերաբերում է նախնական պատվերների 57 տոկոսը։ Ամենահանրահայտ գույնը սեւն է։

S10+-ը հետաքրքիր է դիմացի կրկնակի խցիկով։ Էկրանի անկյունագիծը 6,4 դյույմ է, մարտկոցի ծավալը՝ 4000՝ ամենաբարձր ցուցանիշները շարքում։

Մինգ Չժի Կուոն արդեն ենթադրել է, թե ինչու է S10-ն այդքան պահանջված։ Նրա կարծիքով, դրանք զարմացնում են այնպիսի ինովացիաներով, ինչպիսին են մատնահետքի սքաները եւ անլար լիցքավորումը, ինչը չունեն վերջին iPhone-ները։

Лента

Рекомендуем посмотреть