«Կռունկ և պոետի սերը». Տենոր Մասիս Առաքելյանը Բեռլինում հանդես է եկել Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված համերգով - RadioVan.fm

Онлайн

«Կռունկ և պոետի սերը». Տենոր Մասիս Առաքելյանը Բեռլինում հանդես է եկել Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված համերգով

2019-03-13 19:53 , Культура, Шоу бизнес, 1568

«Կռունկ և պոետի սերը». Տենոր Մասիս Առաքելյանը Բեռլինում հանդես է եկել Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված համերգով

Գերմանաբնակ տենոր և երգահան Մասիս Առաքելյանը Բեռլինի Կայզեր-Վիլհելմ-Գեդեխթնիս եկեղեցում իր «Կռունկ և պոետի սերը» ծրագրով հանդես է եկել Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված մենահամերգով։

Համերգին մասնակցել են դաշնակահար Դիթլինդ-Մարիա Շթռոփալը, ջութակահար Դավիթ Խաչատրյանը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը:

Համերգում ներկայացվել են Մասիս Առաքելյանի ջութակի և թավջութակի համար գրված և քառյակի համար մշակված ստեղծագործություններ, Կոմիտասի, Գրիգոր Թալյանի, գերմանացի հայտնի կոմպոզիտոր և գերմանական գեղարվեստական երգի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռոբերտ Շումանի գործերը։

Գերմանացի և այլ ազգերի հյուրերի արձագանքը չափազանց դրական է եղել։ Հայ և գերմանական երաժշտության համադրումն ու համեմատումը, որպես նոր աշխատանք, հետաքրքրել և հիացրել է պահանջկոտ հանդիսատեսին։

Лента

Рекомендуем посмотреть