Թուրքիայում մեկնարկում են Միջին Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայում մեկնարկում են Միջին Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները

2019-03-14 17:03 , Общество, 1334

Թուրքիայում մեկնարկում են Միջին Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում գտնվող Սուրբ Կիրակոս և տեղի կաթոլիկ եկեղեցիները վերականգնվում են: Ֆինանսավորումը կատարվում է շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարության կողմից: Ինչպես տեղեկացնում է թուրքական Dailysabah թերթը, կառավարությունն աշխատանքների համար հատկացրել է 15 մլն թուրքական լիրա, որը կվերահսկվի պետական հիմնադրամների գլխավոր տնօրենների կողմից:

Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թվականին և այն համարվում է ամենամեծ հայկական եկեղեցին Միջին Արևելքում: 2012 թվականի նոյեմբերին 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի ունեցավ նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը:

2015 թվականին Դիարբեքիրում թուրք–քրդական բախումների պատճառով տեղի եկեղեցիները լուրջ վնաս են կրել:

Лента

Рекомендуем посмотреть