Հայաստանը «արդարադատության» դիմաց կվճարի 4100 եվրո - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը «արդարադատության» դիմաց կվճարի 4100 եվրո

2017-09-07 14:46 , Право, 1657

Հայաստանը «արդարադատության» դիմաց կվճարի 4100 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ընդդեմ Հայաստանի կայացրած հերթական վճիռի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 4100 եվրո կվճարի քաղաքացի Ասատրյանին:

Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից նշված գումարը կտրամադրի արդարադատության նախարարությանը՝ եվրոպական դատարանում «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի ապրիլի 27-ի վճռի պահանջները կատարելու նպատակով: Գումարը դուրս կգրվի «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով:

Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը, որի վերջնաժամկետ է սահմանված 2017 թվականի հոկտեմբերի 27-ը:

«Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» վճռի մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով:

Лента

Рекомендуем посмотреть