Онлайн

Հայաստանի ներկայացուցից Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի աշխարհի պատանեկան փոխչեմպիոն

2019-03-14 18:15 , Спорт, 109

Հայաստանի ներկայացուցից Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի աշխարհի պատանեկան փոխչեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող աշխարհի պատանիների առաջնության կանանց 76 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը նախ պոկեց 92 կգ և հրեց 116 կգ: Երկամարտի 208 կգ արդյունքով Գյուրջյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Առաջին տեղում երկամարտի 225 կգ արդյունքով Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարին է:

Նախօրեին ևս Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ էին նվաճել: 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկեց 137 կգ և հրեց 168 կգ: 305 կգ արդյունքով Կարապետյանը դարձավ արծաթե մեդալակիր: Նույն քաշային կարգում երկամարտի 304 կգ արդյունքով (պոկեց 134 կգ, հրեց 170 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Գևորգ Ղահրամանյանը:

Лента

Рекомендуем посмотреть