Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան համատեղ համերգով - RadioVan.fm

Онлайн

Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան համատեղ համերգով

2019-03-14 19:52 , Культура, Шоу бизнес, 1352

Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան համատեղ համերգով

Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես են գալու համատեղ համերգով։ մարտի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին հնչելու է Էլգարի Թավջութակի կոնցերտը, Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 2-ը։ Համերգը գլխավորելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, տեղեկացնում է նվագախմբի կայքը։

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում։ Նա 2000 թվականին հրավիրվել է Մոսկվա` պրոֆեսոր Ալեքսեյ Սելեզնյովի դասարանում ուսումը շարունակելու համար: Այսօր նա ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։ Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։

Ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի, Չիկագոյի, Տոկիոյի և Լոնդոնի սիմֆոնիկ, «Նոր Ռուսաստան», ռուսական ազգային, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Վերդիի անվան և այլ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, Վ.Սպիվակովի, Ջ.Մեսթերի, Հ.Վոլֆի, Վ.Գյորգիևի, Մ.Յուրովսկու և այլ հանրաճանաչ դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի, պատվոգրերի, մրցանակների, այդ թվում՝ 2008թ. Նյու Յորքի «Young Concert Artists» մրցույթում արժանացել է 9 Հատուկ մրցանակի, 2006թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում` 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, 2007թ. Չայկովսկու անվան մրցույթում` դափնեկրի կոչմանը: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին:

«Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: 2011թ. դարձել է Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» պետական մեդալի:

Лента

Рекомендуем посмотреть