«Անհավատալի Է և փոքր-ինչ տարօրինակ»․շվեդ աշակերտուհի Գրետա Թունբերգին առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի - RadioVan.fm

Онлайн

«Անհավատալի Է և փոքր-ինչ տարօրինակ»․շվեդ աշակերտուհի Գրետա Թունբերգին առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի

2019-03-15 12:39 , Мир, 1643

«Անհավատալի Է և փոքր-ինչ տարօրինակ»․շվեդ աշակերտուհի Գրետա Թունբերգին առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի

Սկանդինավցի քաղաքական գործիչները 16-ամյա շվեդ աշակերտուհի Գրետա Թունբերգին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել գլոբալ տաքացման դեմ պայքարի շարժման մեջ նրա ներդրած ավանդի համար: Այդ մասին Aftonbladet հրատարակությունը:

«Շատ պատվավոր և հաճելի Է առաջադրված լինել այդ կարեւոր մրցանակին: Դա անհավատալի Է և փոքր-ինչ տարօրինակ», - ասել Է Գրետան Aftonbladet-ում հրապարակված հարցազրույցում: Նախաձեռնությամբ հանդես են եկել շվեդ քաղաքական գործիչներ Ենս Հոլմը և Հոկան Սվենելինգը, որոնք խորհրդարանում ներկայացնում են Ձախ կուսակցությունը, ինչպես նաև մի շարք նորվեգացի քաղաքական գործիչներ:

Պատանի շվեդուհին գրավել Է զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, երբ 2018 թվականի օգոստոսին Ստոկհոլմում սկսել Է հերթական «դպրոցական դասադուլը» խորհրդարանի շենքի առջև: Նա հայտարարել Է, որ չի հաճախի դպրոց, քանի դեռ շվեդ քաղաքական գործիչները չեն սկսի կատարել վնասակար արտանետումների կրճատման վերաբերյալ Փարիզի պայմանագրի պայմանները:

Գրետա Թունբերգին հրավիրել են ելույթ ունենալու ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված խորհրդաժողովում եւ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Նա ամբողջ Եվոպայում հազարավոր դպրոցականների Է ոգեշնչել հետևելու իր օրինակին, դուրս գալու փողոցներ՝ կլիմայի փոփոխման հիմնախնդրի նկատմամբ ուշադություն հրավիրելու համար։

Лента

Рекомендуем посмотреть