ԱՄՆ-ում Facebook-ի դեմ քրեական հետաքննություն է ընթանում. NYT - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ-ում Facebook-ի դեմ քրեական հետաքննություն է ընթանում. NYT

2019-03-15 10:41 , Наука, HiTech, 1203

ԱՄՆ-ում Facebook-ի դեմ քրեական հետաքննություն է ընթանում. NYT

ԱՄՆ դաշնային դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել օգտատերերի տվյալների վաճառքի մասին գործարքների մեղադրանքով, որոնք Facebook-ը կնքել է համաշխարհային տեխնոլոգիական հսկաների հետ։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով հետաքննության ընթացքին ծանոթ երկու աղբյուրի։

Նշվում է, որ Facebook-ի հետ գործընկերության նման համաձայնությունը թույլ է տվել ավելի քան 150 ընկերության՝ տեսնել օգտատերերի ընկերներին, նրանց հաղորդակցային տեղեկատվությունը եւ այլ տվյալներ, ընդ որում՝ երբեմն առանց նրանց համաձայնության։ Վերջին երկու տարում Facebook-ը դադարեցրել է գործընկերային հարաբերությունների մեծ մասը:

Лента

Рекомендуем посмотреть